Սևյանը և Հակոբյանը ոչ-ոքի խաղացին 5-րդ տուրում
ՍպորտՍենթ-Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ շախմատի առաջնությունը, որին մասնակցում են նաև Միացյալ Նահանգների ամենաերիտասարդ գրոսմայստեր Սամվել Սևյանը և Վարուժան Հակոբյանը: Մրցաշարի 5-րդ տուրում Սամվել Սևյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Սամուել Շանկլանդի հետ, իսկ Վարուժան Հակոբյանը կիսեց միավորը Ալեքսանդր Օնիշչուկի հետ:
Անցկացրած 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Հիկարու Նակամուրան, ով ունի 4 միավոր: Վարուժան Հակոբյանը և Սամվել Սևյանը ունեն նույնքան` 2,5 միավորը և հաջորդաբար զբաղեցնում են 7-րդ և 8-րդ տեղերը: