Ջոկովիչն անկասելի էր Մայամիի մրցաշարում
ՍպորտԹենիսիստ Նովակ Ջոկովիչը թենիսի «Master-1000» մրցաշարի եզրափակչում առավելության հասավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ: 2 ժամ 46 րոպե ձգված խաղում Ջոկովիչը հաղթեց 7-6, 4-6 և 6-0 հաշվով: Ջոկովիչին հաջողվեց իրացնել իրեն ընձեռնված 18 «բրեք-փոինթերից» 5-ը: Հաղթելով Մայամիի այս մրցաշարում` Ջոկովիչն ավելացրեց իր մրցանակների քանակը ևս մեկով` այն հասցնելով 51-ի:
Սա Ջոկովիչի երրորդ հաղթանակն է ընթացիկ տարում: Սերբն առաջին թենիսիստն է աշխարհում, ում հաջողվել է հաղթել թե Մայամիում և թե Ինդիան-Ուելսի մրցաշարում, նույն մրցաշրջանի ընթացքում: