Մոսկվայում վերսկսվել են միջսիրիական խորհրդակցությունները
ՄիջազգայինՌուսաստանի մայրաքաղաքում սկսվել է միջսիրիական խորհրդակցությունների երկրորդ փուլը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Կարծիքների փոխանակումը, ինչպես և նախկինում, մամուլի համար փակ բնույթ կունենա: Կոնֆերանսին մի քանի տասնյակ հրավեր է ուղարկվել: Ի տարբերություն «Մոսկվա-1»-ի (հունվարի 26-29-ը)` հաստատվել է ներկայիս փուլի օրակարգը:
Հունվարի 26-29-ի հանդիպումների արդյունքներով հրապարակվել են «մոսկովյան սկզբունքները», որոնք ներառում են, մասնավորապես, Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ահաբեկչությանը դիմակայելը և արտաքին միջամտության անթույլատրելիությունը: