Հայ շախմատիստները մեկնարկել են Դուբայի բաց մրցաշարում
ՍպորտՀայ յոթ շախմատիստ այս օրերին մասնակցում են Դուբայի շախմատային միջազգային մրցաշարին:
Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը, ՖԻԴԵ-ի վարպետ Մարիա Գեւորգյանը մասնակցում են ապրիլի 6-14-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվող բաց առաջնությանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 մրցափուլից: Մրցաշարային ֆոնդը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար: