Ֆրանսիայում ինքնասպան Է եղել սոցիալիստ սենատոր Ժան Ժերմենը
ՄիջազգայինՖրանսիայի Սոցիալիստական կուսակցությունից սենատոր Ժան Ժերմենը ինքնասպանություն Է գործել կոռուպցիայի գործով նիստի սկսվելուց առաջ, որում նա մեղադրյալն Է, տեղակացնում Է BBC-ին:
Դատը պետք Է սկսվեր ապրիլի 7-ին:
Հետաքննության տվյալներով՝ 67-ամյա քաղաքական գործիչը ներքաշվել Էր չինացի ընտանեկան զույգերին անօրինական ծառայություններ մատուցելու մեջ, որոնք ցանկանում Էին ամուսնությունը վերակնքել Ֆրանսիայի պատմական վայրերում:
Ժերմենը մահից առաջ գրություն Է թողել, որում ժխտում Է իր մեղքը:
Նա նաեւ գրել Է, որ ԶԼՄ-ների եւ իրավական համակարգի կողմից հալածանքներն են իրեն դրդել գնալու այդ քայլին: