«Ամեն ինչ «Բարսելոնայի» ձեռքերում է». Անչելոտին՝ չեմպիոնական պայքարի մասին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին անդրադարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարին և նշել, որ համոզված չէ իր թիմի հաջողության մեջ:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է և առաջատար «Բարսելոնային» զիջում է 4 միավորով:
«Համոզված չեմ, որ չեմպիոն կդառնանք, նույնիսկ եթե հաղթենք մնացյալ բոլոր խաղերում: «Բարսելոնան» առաջատարն է, և ամեն ինչ նրա ձեեռքերում է: Այն ամենը, ինչ կարող եմ անել, համոզվելն է, որ ակումբը ամեն հնարավորը արել է մնացյալ խաղերում հաղթելու համար», -Անչելոտիի խոսքը մեջբերում է Goal.com-ը: