Վրաստանում չկա կառավարություն. Բուրջանաձե
ՄիջազգայինՎրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է գնահատում կառավարության անդամների աշխատանքը, հայտարարել է, որ երկրում չկա կառավարություն, հետեւաբար ինքը չի կարող գնահատել որեւէ նախարարի աշխատանքը:
Նրա խոսքով՝ երկրի քաղաքականության մեջ անառողջ իրադրություն է:
«Ցավոք, երկրում կառավարություն չկա, երկիրը ղեկավարություն չունի: Հետեւաբար ես չեմ կարող դատել որեւիցե նախարարի աշխատանքի մասին: Շատ ծիծաղելի է տեսնել, որ մարդիկ , որոնք հիանալի համագործակցում էին Ղարիբաշվիլիի հետ, այսօր նրան անվանում են դե ֆակտո վարչապետ: Դա պաևզապես անառողջ իրադրություն է, բայց ես վստահ եմ, որ մարդիկ դա լավ են տեսնում»,- ասել է Բուրջանաձեն: