Տիգրան Պետրոսյանը և Վահե Բաղդասարյանը հաղթանակով են ավարտել Դուբայի մրցաշարի հերթական տուրը
ՍպորտԱրաբական Միացյալ Էմիրություններում շարունակվում է Դուբայի բաց մրցաշարը:
3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչների մեծ մասը՝ Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Մանուել Պետրոսանը, Մարիա Գևորգյանը պարտվել են: Այս տուրում հաղթանակ են տոնել Տիգրան Պետրոսյանը և Վահե Բաղդասարյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 մրցափուլից: Մրցաշարային ֆոնդը կազմում է 50.000 ԱՄՆ դոլար: