Էյֆելյան աշտարակ զբոսաշրջիկների մուտքը դադարեցվել Է աշխատակիցների գործադուլի պատճառով
ՄիջազգայինԱպրիլի 9-ին դադարեցվել Է զբոսաշրջիկների մուտքը Էյֆելյան աշտարակ, քանի որ այս տեսարժան վայրի աշխատակիցների ճնշող մեծամասնությունը որոշել Է մասնակցել գործադուլին, հաղորդում Է Associated Press-ը:
Էյֆելյան աշտարակը փակ կլինի մինչեւ ժամը 18:00-ն (Երեւանի ժամանակով ժամը 20:00-ն), ինչից հետո կվերսկսի աշխատանքը: Ծառայողների 90 տոկոսը քվեարկել Է գործադուլի օգտին՝ ի նշան կառավարության խիստ բյուջետային խնայողության քաղաքականության դեմ բողոքի, հայտնել Է աշխատակիցներից մեկը:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Էյֆելյան աշտարակը տարեկան ընդունում Է շուրջ 7 միլիոն այցելուների, ընդ որում՝ նրանց 90 տոկոսն արտասահմանցի զբոսաշրջիկներ են: