Յուրգեն Կլոպի կարծիքով «Բորուսիա»-ն շանսեր ունի «Բավարիա»-ի դեմ խաղում
ՍպորտԴորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անգամ չի նայել Գերմանիայի գավաթի խաղարկության վիճականահությունը:
«Վիճակահանությունը չեմ նայել, քանի որ համոզված էի, թե ով է մեզ բաժին ընկնելու, ինձ պետք չէր նայել վիճակահանությունը, այդ ամենն իմանալու համար: Այդ ամենի փոխարեն ես նայել եմ իմ սերիալի հերթական սերիան: Շատ լավ է, որ հանդիպումը կկայանա Մյունխենում: Ինչպես միշտ «Բավարիա»-ի դեմ ամեն բան բարդ է ստացվում, բայց ես չեմ ասում, որ մենք հնարավորություններ չունենք»,-Կլոպի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Կիսաեզրափակիչում Դորտմունդի «Բորուսիա»-ն կմրցի Մյունխենի «Բավարիա»-ի հետ: Մյուս զույգը կազմել են «Արմինիա»-ն և «Վոլֆսբուրգ»-ը: «Բավարիա»-«Բորուսիա» հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին, իսկ «Արմինիա»-«Վոլֆսբուրգ» զույգը կխաղա ապրիլի 29-ին: