Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
ՍպորտՄեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի կանանց և տղամարդկանց առաջնությունը:Ապրիլի 11-18-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց և կանանց առաջնությունում Հայաստանը ներկայացնելու են 7 ծանրորդ և 3 ծանրորդուհի:
Հայ մարզիկներից առաջինը ծանրաձողին կմոտենա Սմբատ Մարգարյանը (56 կգ), նրա ելույթին հնարավոր կլինի հետևել ապրիլի 11-ին Երևանի ժամանակով 20:00-ից սկսած:
Ապրիլի 12-ին մեր մարզիներից ասպարեզ դուրս կգան Աննա Գովելյանը (53 կգ), Ռոստամ Կարապետյանը (69 կգ) և Վանիկ Ավետիսյանը (69 կգ): Ապրիլի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Իզաբելլա Յալյանը դուրս կգա մրցաբեմ, իսկ ապրիլի 14-ին, 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):