Ճանապարհորդները մեկ տարում 76 հազար դոլար մանրադրամ են թողել Նյու Յորքի օդանավակայաններում
ՄիջազգայինՆյու Յոքն սպասարկող երեք օդանավակայաններում՝ Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում, Լա Գուրադիում եւ Նյու Ջերսիի նահանգում գտնվող Նյուարկ միջազգային օդանավակայանում, ճանապարհորդները 76 հազար դոլար մանրադրամ են թողել:
Այս մասին ապրիլի 11-ին հաղորդել Է Associated Press գործակալությունը: Փողի մեծ մասը մոռացվել Է ուղեւորների նախաթռիչքային զննման կետերում. մետաղափնտրիչներով անցնելիս մարդիկ գրպաններից հանում են մանրադրամը, իսկ հետո մոռանում են այն վերցնել:Իսկ ընդամենը, Տրանսպորտի անվտանգության վարչության տվյալներով՝ 2014 թվականին ԱՄՆ-ի բոլոր օդային նավահանգիստներում թողնվել Է ավելի քան 675 հազար դոլար:
2005 թվականին Կոնգրեսը Տրանսպորտի անվտանգության վարչությանը թույլատրել Է ուղեւորների կողմից մոռացված ամբողջ մանրադրամը ծախսել անվտանգության համակարգերի բարելավման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: