Մարադոնան` ՖԻՖԱ-ն նախագահին անվանել է մարդ, ով չի սիրում ֆուտբոլը
ՍպորտԱրգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի կարծիքով, ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը վախենում է նոր նախագահական ընտրություններից:«Բլատերը վախենում է, քանի որ գիտի, որ չի կարող գնել քվերակության ձայները: Նա այն մարդն էր, որ ժամանակին կարողացավ գնել դրանք, բայց հիմա չի կարող:
Մենք կարծում ենք, որ հիմա փոփոխությունների շրջան է: Միշտ էլ ասել եմ, որ ՖԻՖԱ-ն հայտնվել է մեկի ձեռքում, ով չի սիրում ֆուտբոլը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մարադոնայի խոսքերը մեջ է բերում Goal կայքը:Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածու` գործող նախագահ ԶեպԲլատերը, Հորդանանի այքայազն Ալի բին Ալ-Հուսեյնը, Նիդերլանդների թագավորական միության ղեկավար Միխայել վան Պրագը և2001 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակակիր Լուիշ Ֆիգուն:
Թեկնածուների վերջնական ցուցակը կներկայացվիընտրություններից մեկ ամիս առաջ: ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2015 թվականի մայիսի 29-ին Շվեյցարիայում: