Քուրդ անջատողականները կրակ են բացել թուրք զինվորականների ուղղությամբ. կա 4 տուժած
ՄիջազգայինԹուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինները կրակ են բացել թուրք զինծառայողների ուղղությամբ, վիրավորվել է 4 զինծառայող, ասվում է թուրքական գլխավոր շտաբի հայտարարությունում. փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Ահաբեկչական անջատողական կազմակերպության անդամները կրակ են բացել մեր ուղղությամբ: Հարձակումը կասեցվել է, մեր զինծառայողներից 4-ը վնասվածքներ են ստացել: Այդ շրջան են ուղարկվել ինքնաթիռ, ռազմական ուղղաթիռներ և ցամաքային զորքերի ստորաբաժանումներ:Բախումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում: