Սևիլիա-Բարսելոնա, առաջին խաղակեսից հետո հյուրերը առջևում են 1-2 հաշվով (տեսանյութ)
ՍպորտԲարսելոնան առաջին կեսից հետո առջևում է 2-1 հաշվով: Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսսին՝ դառնալով հրաշալի գոլի հեղինակ: Այնուհետև 31-րդ րոպեին արդեն Նեյմարի՝ տուգանայինից իրացրած գերազանց հարվածը հասավ իր նպատակին: Դաշտի տերերից 7 րոպե պահանջվեց հաշվի տարբերությունը կրճատելու համար. Բանեգայի հեռահար հարվածից հետո կատալոնացիների դարպասապահի ոչ վստահ խաղի արդյունքում գնդակը հայտնվեց ցանցում:
Այսպիսով հիանալի առաջին խաղակես անցկացրին թիմերը. նույնը և ակնկալում ենք 2-րդ խաղակեսում:
Աշոտ Մնացականյան