ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ ցամաքային պայքար սկսելու անհրաժեշտություն չի տեսնում
ՄիջազգայինԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ Սիրիայում և Իրաքում պայքարելու համար ցամաքային ուժեր տրամադրելու անհրաժեշտություն դեռ չի տեսնում: Ինչպես հաղորդում է վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշտեն Քարտերը՝ ավելացնելով, որ անհրաժեշտություն դեպքում համապատասխան միջոցառումներ կձեռնարկվեն:
«Իսլամական պետությունն» Իրաքի Ռամադի քաղաքում 18 ոստիկանների է գնդակահարել: Դեպքը տեղի է ունեցել Բուաֆրաջ շրջանում: ԻՊ-ն 150 մարդկանց է առևանգել Թիքրիթի հյուսիսիում գտնվող Շարկատ շրջանում: Նրանք շամար ցեղախմբից են:
Իրաքի առողջապահական աղբյուրները հայտարարել են, որ 46 մարդ է սպանվել և վիրավորվել Ռամադի քաղաքի Ալբու Ֆարաջ շրջանում ԻՊ-ի դեմ պայքարի ժամանակ: