Ստեֆան Էլ-Շաարավին կվերադառնա մարզումներին
ՍպորտԱկումբի հավաստմամբ, «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ-Շաարավին արդեն բավականաչափ ապաքինվել է և պատրաստ է վերադառնալ մազրումներին։
Հարձակվողը ոտնաթաթի հատվածում ստացած վնասվածքի պատճառով հունվար ամսից բացակայում էր, սակայն այժմ նա ապաքինվել է։
«Միլանը իրազեկ է, որ Ստեֆան Էլ-Շաարավին այսօր անցել է կլինիկական հետազոտություն, որից հետո մասնագետը հավաստիացրել է, որ աջ ոտքի ոտնաթաթի 5-րդ ոսկորի վնասվածքը վերականգնվել է։ Հարձակվողը թույլտվություն է ստացել վերադառնալ մարզումներին»,- հայտարարում է ակումբի պաշտոնական կայքը:
Աշոտ Մնացականյան