Թուրքիան հետ է կանչել Վատիկանի դեսպանին
ՄիջազգայինԹուրքիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Վատիկանի դեսպանին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունից հետո:
Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի իր քարոզում Հռոմի Ֆանցիսկոս պապն արտասանեց «Ցեղասպանություն» բառը՝ Հայոց Մեծ եղեռնը համարելով 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Նա խոսեց նաեւ դրանից հետո տեղ գտած այլ ցեղասպանությունների մասին՝ հիշատակելով Ռուանդան: Հռոմի պապը ողջունեց պատարագին ներկա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսին, Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին, Հայ կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս ԺԹ-ին: