Աննա Գովելյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 6-րդ տեղում է
ՍպորտԹբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական օրը ասպարեզ դուրս եկավ 53 կգ քաշային աղջիկները, որոնց շարքերում էր Հայաստանի ներկայացուցիչ Աննա Գովելյանը: Վերջինս երկամարտի 178 արդյունքով զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը:
Գովելյանը 53 կգ քաշային աղջիկների շարքերում փոկում վարժությունում գլխավերևում պահեց 81 կգ և չորրորդն էր: Իսկ հրման ժամանակ Գովելյանը բարձրացրեց 97 կգ: Երկամարտի 178 կգ արդյունքով Գովելյանը 6–րդ տեղում էր:
Նախօրեին տղաների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Սմբատ Մարգարյանը (56 կգ) դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր: Մարգարյանը պոկեց 113 կգ, իսկ հրում վարժությունում բարձրացրեց 146 կգ և երկամարտի 259 կգ արդյունքով հայ ծանրամարտիկը դարձավ Եվրոպայի 2015 թվականի առաջնության փոխչեմպիոն:
Ապրիլի 13-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից միայն Իզաբելլա Յալյանը դուրս կգա մրցաբեմ, իսկ ապրիլի 14-ին, 16-ին և 18-ին իրենց կդրսևորեն հաջորդաբար Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ), Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ) և Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):