87-ամյա անկարգ թոշակառու կնոջ պատճառով Boeing-ը վայրէջք է կատարել Իռլանդիայում
ՄիջազգայինAir Canada ավիաընկերությանը պատկանող ուղեւորատար Boeing 777 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Իռլանդիայում՝ 87-ամյա թոշակառու կնոջ պատճառով։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կանադական լրատվամիջոցները։
Երբ օդանավը գտնվելիս է եղել Ատլանտյան օվկիանոսի վրա թոշակառու կինն սկսել է սկանդալ սարքել։ Նա նույնիսկ հարձակվել է անձնակազմի անդամներից մեկի վրա։
Միջադեպից հետո օդանավի հրամանատարը արտակարգ վայրէջք է կատարել Դուբլինի Շենոն օդանավակայանում, որտեղ կնոջը ձերբակալել են։
Boeing 777-ը Տորոնտոյից թռչում էր Ֆրանկֆուրտ։ Օդանավում եղել է 211 ուղեւոր։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։