Երևան, 06.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան


Մեկ տարի առանց Տիգրան Սարգսյանի. ինչպես է ՀՀԿ-ն գնահատում նոր վարչապետի պաշտոնավարման շրջանը

Մեկ տարի առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատերի համար անսպասելի, իսկ շատերի համար էլ սպասելի հայտարարություն արեց: Նա հեռացավ վարչապետի պաշտոնից և գնաց ամերիկյան երազանքի հետևից՝ նշանակվելով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան:

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի աթոռին հայտնվելու փաստն, իհարկե, չզարմացրեց եւ ոչ մեկին, ընդհակառակը` ամեն ինչ սպասելի էր եւ բնական: Իրեն սպառած Տիգրան Սարգսյանի հետագա պաշտոնավարումն, ինչ խոսք, հնարավոր էր, բայց այլեւս ոչ այդքան ցանկալի իշխանությունների համար: Նոր կադրեր, նոր փոփոխություններ եւ, իհարկե, նոր խոստումներ, թերեւս սա էր հարկավոր ժողովրդի աչքերին հերթական անգամ թոզ փչելու եւ նրանց ուշադրությունը կարեւորագույն հարցերից շեղելու համար:

Եւ իհարկե եղավ այն, ինչ եղավ… ՀՀ վարչապետ դարձած Հովիկ Աբրահամյանը փայլեց եւ փայլատակեց իր սենսացիոն խոստումներով եւ խստապահանջ դիրքորոշումներով, բայց ժողովրդի կյանքը չբարելավվեց… Աբրահամյանի ուժն ու զորությունը դեռևս չպատեց խավարասերների պես ստվերում գործող օլիգարխիայի վրա, բազմաթիվ ոլորտներում իրավիճակը շարունակում է մնալ օրհասական, իսկ տնտեսությունը փրկելու համար երևի արդեն հարկավոր է Շտապ օգնության ծառայություն զանգահարել…

Թե իրականում ինչ դրական եւ բացասական փոփոխություններ են եղել մեկ տարվա կտրվածքով ՀՀ կառավարության կողմից, Orer.am–ը փորձեց պարզել մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներից, սակայն, արի ու տես, որ վարչապետի անունը լսելիս հիշատակված խմբակցության ներկայացուցիչները պարզապես դառնում էին խիստ զբաղված՝ խնդրելով քիչ ավելի ուշ կապվել իրենց հետ: Նկատենք, որ ՀՀԿ-ականները մինչ այս պահը դեռ զբաղված են, իսկ թե ինչով՝ պարզ կլինի հետո…

Ինչեւէ, զրուցելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի հետ՝ պարզ դարձավ, որ ներկայիս կառավարությունը մինչ օրս գրանցել է ոչ թե վատ, այլ շատ լավ արդյունքներ. «Ես չէ, որ պետք է գնահատական տամ ՀՀ կառավարությանը, քանի որ նույն թիմի ներկայացուցիչ եմ: Ես ընդհանուր առմամբ կարող եմ խոսել այն ծրագրերի մասին, որոնք այս ժամանակահատվածում իրականացվել են:

Որպես թիմի ներկայացուցիչ՝ իմ գնահատականները բարձր են, որովհետեւ շատ կարճ ժամանակահատվածում որոշակի խնդիրներ լուծվել են: Օրինակ` գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը, երիտասարդներին բնակարանների ապահովման շարունակությունը, որն, ի դեպ, ավելի մեծ թափ է ստացել եւ այլն: Բոլոր ոլորտներում էլ փոփոխություններ եւ առաջընթացներ, բնականաբար, կան: Նշեմ, որ կարճ ժամանակահատվածում ինչ-որ ավելի մեծ խնդիրների միանգամայն շոշափելի լուծումներ, որոնք այս պահին մենք ուզում ենք տեսնել, չի կարող լինել, որովհետեւ կան շատ ծրագրեր, որոնք ուղղակի ժամանակ են պահանջում: Հիմա ժամանակահատվածն է այդպիսին, որն էլ խնգարում է ավելի լայն թափով զարգացում գրանցելու ու որոշակի խնդիրներ լուծելու համար, խոսքը ստեղծված իրավիճակն է` Ռուսաստան-Արեւմուտք: Նկատենք, որ չնայած այս ամենին՝ շատ հարցեր օպերատիվ լուծումներ են ստացել, օրինակ` կենսաթոշակային բարեփոխումները, որոնք իրականացվեցին: Մի խոսքով՝ բազմաթիվ են լուծված խնդիրները եւ բազմաթիվ են այն ծրագրերը, որոնք դեռ ժամանակ են պահանջում»:

Իսկ այդպես էլ ստվերում գործող եւ հարկերից խուսափող օլիգարխիայի չվերացման հետ կապված Ավագյանը նշեց. «Հարկերի հավաքագրման հետ կապված ասեմ, որ լայն թափով սկսվել է ողջ գործընթացը եւ բոլորը հարկային դաշտում, որպես հարկատու, հավասար պայմաններում պետք է գտնվեն»:

Բայց թե երբ կտեսնենք օլիգարխիայի դեմ պայքարի պտուղները եւ արդյո՞ք ՀՀ վարչապետն անզոր է այս պահի դրությամբ մի շարք կարեւոր բացթողումների դեմ պայքարել, ինչպիսիք են, օրինակ, գնաճն ու դոլարի խիստ տատանումը, պատգամավորը պատասխանեց. «Դուք արդեն խոսում եք մի բանի մասին, որը համաշխարհային տենդենց ունի եւ’ գնաճը, եւ’ փոխարժեքի տատանումները, որն էլ ուղղակի կամ անուղակի ազդում են Հայաստանի տնտեսության վրա: Ինչ վերաբերում է նրան՝ վարչապետը անզոր է, թե ոչ՝ ասեմ, որ վարչապետն անզոր չէ. նա ամեն ինչ անում է կառավարության կոնկրետ հաստատված ծրագիրը իրականացնելու համար»:

Փաստորեն երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը Ավագյանին, մյուսը ընթերցողին, դե էն մեկն էլ զօր ու գիշեր ժողովրդի համար ՛՛տառապող՛՛ կառավարությանը…

Սոսե Չանդոյան

Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր. «Փաստ»«Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ»Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ»Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ»Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ