Մոնրեալում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ է մատուցվել
ՄիջազգայինՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում ապրիլի 11-ին Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի է ունեցել հոգեհանգստյան պատարագ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ստեղծած հոգեհանգստյան պատարագը կատարվել է հանրահայտ «Սեն Լորան» երգչախմբի կողմից՝ Ֆիլիպ Բուրքի խմբավարութ յամբ, Սեն Ժան Բապտիստ եկեղեցում՝ շուրջ 2500 հանդիսատեսի ներկայությամբ։ Կանադական երգչախմբին, որպես մենակատարներ, միացել էին Սաշա Ջիհանյանը, Մարի-Անիք Բելիվոն, Էլի Բերբերյանը և Վարդան Գաբրիելյանը:
Իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նշել է, որ Կանադայում շատ են մշակութային միջոցառումները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման շրջանակներում, ինչն ընդգծում է, որ Օսմանյան կայսրությանը չհաջողվեց վերացնել հայ ազգին և նրա ստեղծագործ ոգին: