Խակասիայում հրդեհների հետեւանքով հոսպիտալացվածների թիվը գերազանցել Է 100-ը
ՄիջազգայինԽակասիայի հրդեհների հետեւանքով հարյուրից ավելի տուժածներ գտնվում են հիվանդանոցներում: Ինչպես տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստիին, այդ մասին Է վկայում հոսպիտալացվածների ցուցակը, որն ապրիլի 14-ին հրապարակել Է հանրապետության առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 12-ին սաստիկ քամու պատճառով, որի պոռթկումները հասել են վայրկյանում 30 մետրի, Խակասիայում կտրուկ սրվել Է հրդեհավտանգ իրադրությունը: Կրակն ընդգրկել Է ավելի քան 20 բնակավայր:
Շուրջ 5 հազար մարդ մնացել Է անօթեւան: Վերջին տվյալներով՝ զոհվել Է 23 մարդ: Ռուսաստանի Քննչական կոմիտեն Խակասիայում բռնկած հրդեհներից հետո հարուցել Է հինգ քրեական գործ: Ապրիլի 13-ին հայտնի Է դարձել Չիտայի մերձակա զորամասի տարածքում ծագած հրդեհի մասին: