Ժոաու Մոուտինյու. «Մենք կարող ենք հաղթել Յուվենթուսին»
ՍպորտԸնթացիկ Չեմպիոններ լիգայի խաղարկությանը ֆրանսիական ակումբը արդեն հասցրել է դառնալ անակնկալի հեղինակ՝ պայքարից դուրս թողնելով Արսենալին, և Մոուտինյոն վստահ է, որ իրենց կհաջողվի կրկնել սխրանքը իտալական ակումբի հետ պայքարում:
«Յուվենթուսը լավ թիմ ունի: Նույնիսկ առանց Պոլ Պոգբայի, այդ թիմը շատ հիանալի խաղ է ցուցադրում: Մեր զույգում նրանք ֆավորիտ են համարվում, բայց եկեք չմոռանանք, որ Արսենալն էլ էր ֆավորիտ համարվում»,- Մոուտինյոյի խոսքերն է մեջբերում «Tuttosport»-ը:
Աշոտ Մնացականյան