Էբոլա. Սիեռա Լեոնեում ամառվանից ի վեր առաջին անգամ բացվում են դպրոցները
ՄիջազգայինՍիեռա Լեոնեի դպրոցները, ինչպես սպասվում Է, ավելի քան ութ ամսվա ընթացքում առաջին անգամ ապրիլի 14-ին կվերսկսեն աշխատանքը: Անցյալ տարվա հուլիսին դրանք փակվել Էին Էբոլա տենդի բռնկման պատճառով, տեղեկացնում Է BBC-ը:
Արեւմտյան Աֆրիկայի՝ համաճարակից տուժած մյուս երկրներում՝ Գվինեայում եւ Լիբերիայում, դպրոցները բացվել են տարեսկզբին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռեւս տագնապալի Է համարում աշխարհում Էբոլայի հետ կապված իրադրությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ մեկ շաբաթվա ընթացքում Գվինեայում եւ Սիեռա Լեոնեում գրանցվել Է հիվանդության 30 նոր դեպք՝ համաճարակի ամենասուր շրջանի հարյուրավոր դեպքերի համեմատությամբ:
ԱՀԿ-ի՝ ապրիլի 13-ին Ժնեւում տարածված վիճակագրական նոր տվյալների համաձայն՝ ապրիլի 7-ից ի վեր Արեւմտյան Աֆրիկայում գրանցել է Էբոլա վիրուսի հարուցած հիվանդությունից մահվան 31 դեպք եւ վարակման 75 նոր դեպք: Ընդամենը համաճարակի սկսվելուց հետո Գվինեայում, Լիբերիայում եւ Սիեռա Լեոնեում մահացել է 10 հազար 604 մարդ, վարակվել է 25 հազար 591 բնակիչ:
Հիվանդանալու դեպքեր են գրանցվել նաեւ Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում: Այդուամենայնիվ, այս երկրների մեծ մասում վարակվածների թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, որտեղ Էբոլայի վիրուսով վարակվել է քսան մարդ, ութը մահացել են: