Թուրքիայի խորհրդարանի խոսնակը մեկնել է ՌԴ
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը մեծ պատվիրակության ուղեկցությամբ պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ` այցի շրջանակում Ջ. Չիչեքը կհանդիպի ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինի եւ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը այց կկատարի նաեւ Թաթարստան: Կազանում նա կհանդիպի Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովի, Պետխորհրդի նախագահ Ֆարիդ Մուհամեթշինովի հետ: Ենթադրվում է, որ Ջ. Չիչեքը ելույթ կունենա Կազանի պետական համալսարանում: