Սամվել Ալեքսանյանը գնո՞ւմ է «Ազբուկա վկուսա» սուպերմարկետների ցանցը
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը շատ խառն է:
Ըստ Orer.am-ի տեղեկությունների` բազմազբաղ անձնավորությունն, ով անգամ չի հասցնում քառօրյա նիստերին ներկա գտնվել եւ իր սուրբ պարտքը կատարել, բուռն գործունեություն է փորձում ծավալել սեփական հայրենիքի սահմաններից դուրս:
Լինելով Դուբայում, հետո արդեն Ռուսաստանում` օլիգարխ պատգամավորը, մի լավ տնտղելով առուծախի ոլորտը, որոշել է «կարճ կապել» եւ գնել Ռուսաստանում հայտնի «Ազբուկա վկուսա» սուպերմարկետների ցանցը:
Թե ինչո՞ւ է որոշել Հայաստանից դուրս ներդրումներ կատարել մեծն բիզնեսմենը, արդյո՞ք վերջինս խռովել է սեփական հայրենիքից եւ իրեն այլեւս չի զգում ինչպես օլիգարխը ստվերում, դժվարանում ենք պատասխանել, քանզի նրա հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձերը մնացին անպատասխան:
Սոսե Չանդոյան