ՀՀ Կառավարությունը ՀՀ ոստիկանությունից կպահանջի Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների առկա մնացորդից 745 մլն դրամը փոխանցել ՀՀ պետբյուջե։
Կառավարության որոշման մեջ նշված է, որ հանձնարարվել է «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետին` ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդի միջոցների` 2014 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից, եկամուտների նվազեցման եղանակով, 745.0 մլն դրամը փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես «Այլ ոչ հարկային եկամուտներ»։