Հայ բասկետբոլիստները Սոչիում դուրս են եկել կիսաեզրափակիչ
ՍպորտՌուսաստանի Սոչի քաղաքում շարունակվում են «Հայրենակիցներ» անվանումը կրող պատանեկան մարզական 1-ին խաղերը:
3x3 բասկետբոլի մրցաշարին մասնակցում է Հայաստանի աղջիկների հավաքականը՝ Արեգ Վաթյանի գլխավորությամբ: Մեր բասկետբոլիստուհիները իրենց ենթախմբում գրավել են 2-րդ տեղը և նվաճել են կիսաեզրափակիչի ուղեգիր՝ զիջելով միայն Բաշկիրիայի թիմին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Կիսաեզրափակիչում Հայաստանի հավաքականը մրցելու է Ռուսաստանը ներկայացնող Սոչիի թիմի հետ: