Օբաման Կուբան հանում Է ահաբեկչության հովանավորների ցուցակից
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման որոշում Է կայացրել Կուբան հանել ահաբեկչության հովանավոր-պետությունների ցուցակից: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Միացյալ Նահանգների նախագահը Կոնգրես Է ուղարկել օրենքով սահմանված հաշվետվություն եւ հավաստիացումներ՝ Կուբայի՝ որպես ահաբեկչության հովանավոր պետության կարգավիճակը վերացնելու մտադրությունների վերաբերյալ»,- հաղորդել Է նախագահին կից Ազգային անվտանգության խորհրդի թվիթեր-ակաունտը:
Ամերիկա-կուբայական հարաբերությունների նորմալացման գործընթացը, որոնք խզվել Էին ավելի քան 50 տարի առաջ, վերջին ամիսներին արագացել Է, ինչի բարձրագույն կետն Է դարձել օրերս Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոյի եւ Օբամայի միջեւ կայացած անձնական ջերմ հանդիպումը:
Մինչդեռ ահաբեկչության հովանավոր-երկրների ցուցակում Կուբայի գտնվելը վերջին արգելքն Էր մնում նորմալ դիվանագիտական հարաբերությունների վերսկսման համար, ներառյալ դեսպանատների բացումը Հավանայում եւ Վաշինգտոնում:
Օբամայի՝ Կոնգրեսին հղած ուղերձում ասված Է, որ Կուբան վերջին վեց ամսում «աջակցություն չի ցուցաբերել միջազգային ահաբեկչությանը» եւ «հավաստիացումներ Է տրամադրել, որ ապագայում չի օժանդակի միջազգային ահաբեկչության ակտերին»:
Կուբա ամերիկյան ապրանքների արտահանման բռնարգելքն առայժմ կշարունակի գործել, քանի որ այն կարող Է վերացնել միայն Կոնգրեսը: