Ֆաբիո Կապելլո․ «Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ Ռոնալդուն՝ Մադրիդում»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելլոն նշել է, որ կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ միայն Մադրիդում։
Ռուսաստանի ազգային հավաքականի մարզիչն այդ հայտարարությունն արել է «el mundo deportivo-ի հետ հարցազրույցի ժամանակ, երբ նրան հարցել են, թե ով է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը։
«Մեսսին , միանշանակ, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն՝ Մադրիդի։ Մեսսին ունի մեծ երևակայություն և ստեղծագործական միտք, նա միակն է, ով կարողանում է նման կերպով տնօրինել գնդակը։ Կրիշտիանուն հիասքանչ ռմբարկու է»,- ասել է իտալացի մասնագետը:
Աշոտ Մնացականյան