System of a Down-ի Հայոց ցեղասպանությանը նվիրված հաղթական համերգը Լիոնում
ՄիջազգայինՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Wake Up the Souls շրջագայության շրջանակում ապրիլի 14-ին System of a Down-ը համերգ է ունեցել Լիոնում:
Ինչպես հաղորդում է Nouvelles d'Armenie-ը, աշխարհահռչակ խումբը ստանձնել է նաև քաղաքական հանձնառություն, և Լիոնում կայացած համերգն սկսվել է հզոր անիմացիոն տեսահոլովակով, որում ներկայացվել է Հայոց ցեղասպանության պատմությունը: Համերգին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ:
Աշխարհահռչակ խումբը Սերժ Թանկյանի գլխավորությամբ ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 7 համերգ է նախատեսել Եվրոպայում: Վերջինը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ Երևանում: