Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է 2014թ. ամռանը ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման համար ծախսված գումարի չափը:
Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստների ձեռքբերման համար կատալոնյան թիմը ծախսել է 157 մլն եվրո, ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացել է 79 մլն:
Ամռան ամենաթանկ ձեռքբերումը կատալոնցիների համար դարձավ Լուիս Սուարեսը: