Պուտինն ավանդական ուղիղ գծի շրջանակներում սկսել Է պատասխանել ռուսաստանցիների հարցերին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական ուղիղ գծի շրջանակներում սկսել Է պատասխանել ռուսաստանցիների հարցերին: Պետության ղեկավարը նման ձեւաչափով քաղաքացիների հետ շփվում Է արդեն 13-րդ անգամ: Միջոցառման ուղիղ հեռարձակումն իրականացնում Է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Ուղիղ գծով ռուսաստանցիներից ստացված հարցերի թիվը կազմել Է շուրջ 2,3 միլիոն: Դրանց ստացումը կշարունակվի մինչեւ հեռարձակման ավարտը: Բացի այդ, երկրի տարբեր տարածաշրջաններում կազմակերպվել են շարժական ստուդիաներ, որտեղից բնակիչները կկարողանան ուղղակիորեն դիմել նախագահին: Պուտինը կպատասխանի նաեւ քաղաքական եւ հասարակական այն գործիչների հարցերին, որոնք հրավիրվել են Մոսկվայի ստուդիա:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել Է, որ այս տարի ռուսաստանցիները շատ ավելի ակտիվորեն են հետաքրքրվել սպասվող իրադարձությամբ: Հարցերի հավաքումը մեկնարկել Է ապրիլի 9-ին: Դրանք կարելի Է ուղարկել SMS-ների ձեւաչափով, հեռախոսազանգերով եւ տեսաուղերձներով:
«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» միջոցառումն ամեն տարի անցկացվում Է 2001 թվականին: Ընդհանուր առմամբ 13 տարվա ընթացքում Պուտինը քաղաքացիների հարցերին պատասխանել Է շուրջ 36 ժամ: Ռեկորդ Է սահմանվել 2013 թվականին, երբ նախագահը խոսեց 4 ժամ 45 րոպե: 2014-ին ռուսաստանցիների հետ նրա շփումը տեւել Է 3 ժամ 55 րոպե: