Պուտինը խոսել է Ուկրաինայի ներկայիս իրադրությունից միակ հնարավոր ելքի մասին
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՈՒկրաինայի հարավ-արեւելքում ստեղծված բարդ իրադրությունից միակ ելքը Մինսկի պայմանավորվածությունների կատարումն Է, սահմանադրական բարեփոխում անցկացնելը եւ Դոնբասի սոցիալական խնդիրների լուծումը:
«Ելքը միայն մեկն Է՝ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, սահմանադրական բարեփոխումը, երկրի եւ, մասնավորապես, Դոնբասի, սոցիալական, տնտեսական հիմնախնդիրների լուծումը»,-ասել Է Պուտինը ապրիլի 16-ի «ուղիղ գծի» ընթացքում՝ պատասխանելով հարցերից մեկին:
Պուտինը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանի եւ ՈՒկրաինայի միջեւ պատերազմ չի կարող լինել:
«Ելնում եմ այն բանից, որ դա անհնարին Է»,-ասել Է նա: