Պուտինը 3 ժամ 55 րոպեի ընթացքում պատասխանեց ռուսաստանցիների 90 հարցի
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 16-ին «Ուղիղ գծի» եթերում 3 ժամ 55 րոպեի ընթացքում պատասխանել Է ռուսաստանցիների 90 հարցի: Այդպիսով, ինչպես տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը, հայրենակիցների հետ Պուտինի ներկայիս շփումը շարունակվել Է գրեթե նույնքան, որքան եւ անցյալ տարվա ծրագիրը (3 ժամ 56 րոպե), բայց չի գերազանցել բացարձակ ռեկորդը:
Ռեկորդը պետության ղեկավարի կողմից սահմանվել Էր 2013 թվականին, երբ նա ռուսաստանցիների հարցերին պատասխանել Էր 4 ժամ 48 րոպեն ընթացքում:
«Ուղիղ գծի» ընթացքում պետության ղեկավարին ուղղված հարցերի մեծ մասը (հինգերորդ մասը) վերաբերում Էր պետական քաղաքականությանը եւ ռազմական անվտանգությանը, փոքր-ինչ պակաս մասը՝ Ուկրաինայի իրադրությանը եւ սոցիալական ապահովությանը: Ընդսմին դրանցից շատերը վերաբերում Էին դեղորայքով ապահովման հարցում քաղաքացիների անհանգստությանը: Միջազգային թեմատիկայի վերաբերյալ տրվել Է տասը հարց:
Ընդամենը վեց ուղղակի միացում Է կազմակերպվել Ռուսաստանի տարածաշրջաններից:
«Ուղիղ գիծ Վլադիմիր Պուտինի հետ» միջոցառումն ամեն տարի անցկացվում Է 2001 թվականին: