ՀՖՖ գործադիր տնօրեն. «Առաջիկա հանդիպմանը հավաքականը առնվազն գլխավոր մարզչի պաշտոնակատար կունենա»
ՍպորտՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը «Ֆուտբոլի ժամը» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզչի որոնումները չեն դադարեցվել ՀՖՖ նախագահի առաջիկայում կայանալիք ընտրությունների պատճառով:
«Իհարկե, աշխատանքներ տարվում են: Չի կարող լինել այդպիսի պատճառ, որ ընտրություններից հետո նոր պետք է աշխատանքներ կատարվեն: Քանի դեռ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն ու գործադիր կոմիտեն իրավասու են, այսինքն ունեն լիազորություններ, ապա որևէ աշխատանք չի կարող դադարեցվել: Բնականաբար, ընտրություններից հետո նոր կազմով, աշխատանքները կշարունակվեն: Բայց դադարեցվելու մասին խոսք լինել չի կարող:
Բնականաբար, Հայաստանի հավաքականը չի կարող ելույթ ունենալ առանց մարզչի, այնպես որ առաջիկա հանդիպմանը հավաքականը անպայման կունենա առնվազն գլխավոր մարզչի պաշտոնակատար, կամ էլ գլխավոր մարզիչ»,- նշել է Արմեն Մինասյանը:
Աշոտ Մնացականյան