Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ» Քարը քարին չեն թողնի. «Փաստ» «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ» Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ» Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ» Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ» Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ» Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ» Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ» Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն


Ցեղասպանության ճանաչումը բարոյականության հարց է, Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այն. The Guardian-ի անդրադարձը

Միջազգային

Գալիպոլիի մարտերի հիշատակի արարողությունների օրվա տեղափոխմամբ Թուրքիան ցանկանում է ստվերել հայերի կոտորածի հարյուրերորդ տարելիցը: Այս մասին նշվում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի լրագրող Կոստանցե Լեչի հրապարակած հոդվածում:

Լրագրողը հիշեցնում է, որ Գալիպոլիի մարտերի տարելիցը մշտապես նշվել է ապրիլի 25-ին`«հաջորդելով Օսմանյան կայսրությունում ավելի քան մեկ միլիոն հայերի սպանության տարելիցի օրվան»: «Սա շատ անպարկեշտ քաղաքական քայլ է, սա էժան քաղաքականություն է, որը նպատակ ունի տարալուծել Թուրքիայի նկատմամբ առկա ճնշումը: Բոլորը գիտեն, որ Գալիպոլիի իրադարձությունների շուրջ հիշատակի երկու օրերն էլ ամեն տարի արվել են մարտի 18-ին և ապրիլի 25-ին»,- լրագրողը մեջբերում է պոլսահայ ուսումնասիրող և «Ակոս»-ի թղթակից Օհաննես Քըլըչդաղի խոսքերը:

Լեչը գրում է, որ Մեծ Բրիտանիայի արքայազնը, ինչպես նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի վարչապետներն արդեն իրենց համաձայնությունը տվել են այդ օրը լինել Գալիպոլիում: Սակայն, միևնույն ժամանակ, հարյուրավոր մարդիկ ապրիլի 24-ին լինելու են Թասքիմի հրապարակում, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ են տեղի ունենում 2010 թվականից ի վեր: Արարողություն տեղի կունենա նաև Դիարբեքիրում, սակայն գլխավոր իրադարձությունն ակնկալվում է Երևանում, որին կմասնակցեն տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից:

The Guardian-ի լրագրողը նշում է, որ միջազգային հանրության ուշադրությունը հայերի կողմից իրականացվող հիշատակի արարողություններից շեղելու թուրքական փորձը հայերն ուղղակի «նողկալի» են բնորոշում: Նա պատմում է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է Օսմանյան կայսրությունում կատարվածի համար պատասխանատվությունը վերցնել իր վրա: Ավելին, այն բանից հետո, ինչ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը սկսեց խոսել այն մասին, որ 1915-ի դեպքերը ճանաչում է որպես ցեղասպանություն, հայտնի դարձավ, որ նա հեռացվել է ամիսներ առաջ զբաղցրած պաշտոնից` որպես պատճառաբանություն բերելով տարիքը:

Լրագրողը փաստում է, որ թեպետ այսօր Թուրքիայում բնակվում է ավելի քան 100 հազար հայ, նրանցից շատերը չափազանց շատ են վախենում բացեիբաց խոսել իրենց էթնիկ պատկանելության մասին կամ դավանել իրենց քրիստոնեական հավատը:

Էրդողանի և նրա վարչակազմի նման քաղաքականությունը թուրք լրագրող Օրհան Քեմալ Ջենգիզը մեկնաբանել է ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններով` բրիտանական պարբերականի թղթակցին ասելով, որ իշխող կուսակցությունը ցանկանում է ստանալ երկրի ազգայանական շրջանակների ձայները: «Էրդողանը շատ պրագմատիկ գործիչ է, ով շատ լավ գիտակցում է, թե որ քայլով ինչպիսի քաղաքական առավելություններ կարող է ստանալ: Սակայն հայկական հարցը գիտակցման և բարոյականության հարց է, և հենց այդ պատճառով է, որ Էրդողանն այն առաջնորդը չէ, որ կլուծի այդ հարցը»,- ասել է նա:

«Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Քարը քարին չեն թողնի. «Փաստ»«Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավորԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանIDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը