Պուտինը հավանական է համարել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը Ռուսաստանի կողմից
ՔաղաքականՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդական հանրապետությունների» ճանաչման հավանականությունը: Ըստ նախագահի` Ռուսաստանը կշարժվի ըստ այն իրավիճակների, որոնք կառաջանան կյանքում: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
«Ես հիմա չէի ցանկանա այդ մասին խոսել: Որովհետև ինչ էլ որ ասեմ, կարող է ոչ արդյունավետ լինել: Մենք կորոշենք ըստ իրավիճակի, որոնք առաջանում են կյանքում»,- հայտարարել է Պուտինը:
«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» և «Լուգանսկի ժողովրդական հանրապետությունը» հռչակվել էին 2014թ. ապրիլի 7-ին և 28-ին Ուկրաինայի արևելքում: Մայիսի 11-ին կայացած հանրաքվեից հետո «ժողովրդական հանրապետությունները» հայտարարել էին Ուկրաինայից անկախանալու մասին: