Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ.ՖԻԴԵ-ի նախագահ
ՍպորտՇախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժիմովի կարծիքով Հայաստանն աշխարհի հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ:
«Հայաստանի նախագահի աչալրջության շնորհիվ Հայաստանում շախմատը մեծ առաջընթաց ունի: Պատահական չէ, որ այս երկիրը երեք անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն: Չենք մոռանա այդ հաղթական պահերը: Այսօր Հայաստանն աշխարհում հայտնի է շախմատում իր ակտիվ զարգացմամբ: Հայաստանն առաջին երկիրն է, որ շախմատ մարզաձեւը ներառեց դպրոցներում որպես պարտադիր առարկա: Ես մաղթում եմ, որ Հայաստանի շախմատային տիտղոսների թանգարանում շատ շուտով հայտնվի նաեւ այս առաջնության գավաթը: Թող հաղթի ուժեղագույնը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, շախմատի աշխարհի թիմային ա ռաջնության բացման ժամանակ ասաց Կիրսան Իլյումժիմովը:
Առաջին անգամ աշխարհի թիմային առաջնությունների պատմության ընթացքում մեկնարկող 50 շախմատիստներից 49-ը կրում են գրոսմայստերի կոչում: Այս ցուցանիշը եզակի է շախմատային մրցաշարերի տարեգրության մեջ: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր: