Շախմատի կանանց հավաքականը առաջինը կմրցի Չինաստանի հետ
ՍպորտՉինաստանի Չենդու քաղաքում վաղը` ապրիլի 20-ին, մեկնարկում է աշխարհի կանանց թիմային առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի կանանց ազգային հավաքականը: Մեր թիմի մրցակիցները կլինեն Հոլանդիան, Վրաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Եգիպտոսը, Ուկրաինան, Ղազախստանը և Չինաստանը: Առաջին տուրում կանանց թիմը կմրցի Չինաստանի հավաքականի հետ: Մյուս զույգերն են` Վրաստան -Ռուսաստան, Ուկրաինա-Լեհաստան, ԱՄՆ-Եգիպտոս և Ղազախստան-Հնդկաստան:
Առաջնությունն անցկացվում է Չինաստանի Չենդու քաղաքում` ապրիլի 19-ից 28-ը: