Ֆրանսուա Օլանդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան
ՔաղաքականՀայտնի է դարձել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի` Հայաստան կատարելիք այցի ժամանակացույցը:
Ինչպես հաղորդում է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը, Ֆրանսիայի առաջնորդը Երևանում կլինի ապրիլի 23-ի երեկոյան և մեր երկրում կգտնվի ապրիլի 24-ին ամբողջ օրը: Օլանդը Հայաստան է ժամանում մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Միաժամանակ, և Ելիսեյան պալատը, և Կրեմլը չեն բացառել, որ Երևանում հնարավոր է Օլանդի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Այն հնարավոր է համարել Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ երկու նախագահների՝ Երևանում գտնվելու ժամանակացույցը համընկնում է, AFP-ն էլ, իր հերթին վկայակոչելով Ելիսեյան պալատում իր աղբյուրը, նշել էր, որ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա: