Իրաքի Անբարի մարզից ավելի քան 90 հազար մարդ է գաղթել. ՄԱԿ
ՄիջազգայինԱնբարի մարզից ավելի քան 90 հազար մարդ է փախուստի դիմել բռնությունների պատճառով: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ը: Իրաքի խորհրդարանի նախագահ Սալիմ ալ Ջուբուրին հաստատել է, որ տասնյակ հազար մարդիկ գաղթել են դեպի Բաղդադ: Նա նաև նշել է, որ գաղթականներին անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել:
«Իսլամական պետության» ահաբեկիչները հրապարակային հաշվեհարդար են տեսել Իրաքի 24 քաղաքացիների հետ: Դեպքը տեղի է ունեցել Քիրքուք նահանգի Զաբ շրջանում: Բոլոր սպանվածները տղամարդիկ են, ովքեր ավելի վաղ գերի էին ընկել ԻՊ-ի ահաբեկիչների մոտ:
Իրաքյան աղբյուրներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ թեժ մարտերի արդյունքում իրաքյան ուժերը հսկողություն են հաստատել Բայջի գործարանի վրա: Նաև ազատագրվել են Քիրքուք նահնագի մի քանի կարևոր շրջաններ:
«Իսլամական պետություն» իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունը գործում է Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2013 թ. ապրիլին «Ալ Կաիդա»-ի երկու ճյուղերի միավորման արդյունքում ձևավորվել է խմբավորում՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» անվանումով, որի նպատակն էր կազմավորել իսլամական էմիրություն Լիբանանի, Սիրիայի և Իրաքի տարածքներում: 2014 թ. հունիսի 29-ին ԻԼԻՊ-ը Սիրիայի և Իրաքի գրաված տարածքներում հայտարարել է Իսլամական խալիֆաթ հիմնելու մասին, որի խալիֆ է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին: Այնուհետև կազմակ երպության անվանումը փոխելու որոշում է ընդունվել, և այն վերանվանվել է «Իսլամական պետություն»: Խմբավորման կազմում կռվում են 80 երկրների ապստամբներ: