Մինսկը կոչ Է արել բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորման շուրջ
ՄիջազգայինԲելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը կոչ Է արել երկխոսություն սկսել Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության միջեւ ընդհանուր տնտեսական տարածքի ձեւավորման շուրջ: Այդ մասին ասված Է Բելառուսի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է ապրիլի 21-ին: Մակեյը մասնակցել Է «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մասնակից երկրների նախարարական հանդիպմանը, որը նվիրված Էր Ռի գայի մայիսի 21-22-ին կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստմանը:
Բելառուսի ԱԳ նախարարը «կոչ Է արել շուտափույթ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ երկխոսություն սկսել ընդհանուր տնտեսական տարածքի՝ որպես տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ բարգավաճման հանգուցային բաղադրիչի ձեւավորման շուրջ», ասված Է հաղորդագրության մեջ:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ ելույթ ունենալով լիագումար նիստում, Մակեյը նաեւ շարադրել Է Բելառուսի մոտեցումները Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման եւ «Արեւելյան գործընկերությանը» իր երկրի մասնակցության նկատմամբ: Նա «ընդգծել Է «Արեւելյան գործընկերության» շրջանակներում ԵՄ-ի եւ գործընկեր երկրների միջեւ իսկական իրավահավասարության, նրանց շահերի ավելի մեծ հաշվառման եւ ուշադրությունը համագործակցության կիրառական ոլորտների վրա կենտրոնացնելու անհրաժեշտությունը»: