Կարապետ Գուլոյանի լիազորությունները դադարեցվեցին
ՔաղաքականՀՀ կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար Կարապետ Գուլոյանի լիազորությունները և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակեց Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություն:
Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին կհատկացվի 15 մլն 778 հազար դրամ՝ ընտրությունները կազմակերպելու համար: Այս ամսվա սկզբից Կարապետ Գուլոյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի պաշտոնում: