Եմենի նախագահը հեռուստաուղերձում հայտարարել է երկիր վերադառնալու մասին
ՄիջազգայինԵմենի նախագահ Աբդ Ռաբո Մանսուր Հադին հեռուստաուղերձում հայտարարել է, որ իր կողմնակիցների հետ երկիր է վերադառնում: Այս մասին գրում է Reuters-ը:
Իր ելույթում նախագահը նշել է, որ մտադիր է վերածնել Եմենը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ՝ «Վճռականության փոթորիկ» անվանումով կոալիցիայի ռազմական գործողությունն ավարտվել է Եմենի նախագահի խնդրանքով: