Օբաման ապրիլքսանչորսյան ուղերձում չի օգտագործի ցեղասպանությունը բառը. Հայ դատ
ՔաղաքականՍպիտակ տան պաշտոնյաները ԱՄՆ հայ համայնքին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս տարի ևս իր ապրիլքսանչորսյան ուղերձում չի օգտագործի Հայոց ցեղասպանություն եզրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, այս տեղեկությունը ԱՄՆ նախագահի նստավայրում ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտնել են Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Դենիս Մըք Դոնաֆը և ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդեսը:
Օբամայի նման որոշումը Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Քեն Խաչիկյանն այս փաստն անվանել է «ազգային ամոթ», «դավաճանություն վտահությանն ու ճշմարտությանը»: է անվանել: «Այն դեպքում, երբ այս ապրիլի 24-ին աշխարհի ուշադրությունը բևեռված է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների վրա, նախագահ Օբաման, ցավոք, կօգտագործի մեր ժողովրդի կողքին բարոյապես կանգնելու տարբերակը»,- նշել է Խաչիկյանը՝ հավելելով, որ այդուհանդերձ իրենք շարունակելու են աշխատատանքները Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճշմարիտ և արդարացի բանաձևի համար ամերիկյան կողմի աջակցությունը ստանալու նպատակով:
X