Ռուսաստանը կօգնի նորմալացնելու Անկարայի եւ Երեւանի հարաբերությունները. Լավրով
ՄիջազգայինՄոսկվան նպաստելու Է այն բանին, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն: Այդ մասին ապրիլի 22-ին Մոսկվայում հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք հանդես ենք գալիս հօգուտ այն բանի, որ հայ-թուրքական փոխհարաբերությունները նորմալանան, որ լուծվի ղարաբաղյան հակամարտությունը եւ դրանով իսկ նորմալանան հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար շատ բան ենք անում»,-ասել Է Լավրովը՝ Sputnik, «Էխո Մոսկվի» եւ «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայաններին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մի քանի տարի առաջ պաշտպանեց սահմանների բացման, փոխադարձ ճանաչման, համագործակցության զարգացման վերաբերյալ փաստաթղթերի մշակման գործընթացը, որն սկսվել Էր Երեւանի եւ Անկարայի նախաձեռնությամբ: «Փաստաթղթերն ստորագրվեցին, բայց, ցավոք, ուժի մեջ չմտան, որովհետեւ այս փուլում Թուրքիայում չստացվեց դրանց վավերացումը: Բայց մենք ակտիվորեն նպաստելու ենք այն բանին, որ դա կայանա»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: