Վիճակագրություն. «Ռեալն» առանց Բեյլի միայն հաղթում է (լուսանկար)
ՍպորտՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև կայանալիք պատասխան խաղից առաջ 101greatgoals.com-ը ներկայացրել է հետաքրքիր վիճակագրություն Գարեթ Բեյլի վերաբերյալ: «Արքայական ակումբն» ուելսցի ֆուտբոլիստի մասնակցությամբ հաղթել է խաղերի միայն 70%-ը, առանց նրա գրանցել է 100% արդյունք, ընդ որում՝ կիսապաշտպանի բացակայությունը դրական է ազդում նաև թիմի արդյունավետության վրա:
Այս մրցաշրջանում ակումբային բոլոր մրցաշարերում Բեյլը մասնակցել է 43 խաղի, հեղինակել է 17 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց կթողնի Չեմպիոնների լիգայի շրջանակներում այսօր կայանալիք մայրաքաղաքային դերբին:
.jpg)