«Թուրքիայի հետ էներգետիկ գործընկերությունը ձեռք է բերել ռազմավարական բնույթ». Ռուսաստանի ԱԳՆ
ՄիջազգայինԹուրքիայի հետ հարաբերությունները հասել են առաջանցիկ գործընկերության մակարդակի` ասվում է 2014թ. Ռուսաստանի ԱԳՆ-ի աշխատանքի մասին ամենամյա զեկույցում: Փաստաթղթի տեքստը հրապարակված է գերատեսչության կայքում:
«Որոշ ոլորտներում, ամենից առաջ` էներգետիկայում (հարաբերությունները) ձեռք են բերել ռազմավարական բնույթ»,- նշում են նախարարությունում:
«Քաղաքական երկխոսության գագաթնակետը դարձավ Ռուսաստանի նախագահի դեկտեմբերյան պետական այցը Թուրքիա, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել ռուսական և թուրքական պրոֆիլային գերատեսչությունների և ընկերությունների կողմից Սև ծովի հատակով Ռուսաստանից Թուրքիա նոր գազատարի կառուցման հնարավորության առարկայական ուսումնասիրության մասին,- նշվում է փաստաթղթում:- Գործնական մշակման է ենթարկվել հույն-թուրքական սահմանին էներգահանգույցի ստեղծման տարբերակը, որը ենթադրվում է օգտագործել՝ բավարարելու համար Եվրոպայի գազի աճող պահանջները»: